Սթարիջը որակազրկվել է 6 շաբաթով. Եղբայրը խաղադրույք է կատարել ֆուտբոլիստի տրանսֆերի վրա

16:47 18.07.2019

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջը որակազրկվել է 6 շաբաթով՝ խաղադրույքներ կատարելու արգելքը խախտելու համար:

Անկախ հանձնաժողովը պարզել է, որ 29-ամյա ֆուտբոլիստն իր եղբորը տեղեկատվություն է փոխանցել «Սևիլիա» հնարավոր տեղափոխման մասին, որպեսզի վերջինս կարողանա խաղադրույք կատարել այդ իրադարձության վրա:

Սթարիջը որակազրկվել է Անգլիայի տարածքում ցանկացած խաղից։ Ընդ որում, որակազրկման 6 շաբաթից 4-ը պայմանական են, ինչը նշանակում է, որ հուլիսի 31-ից խաղացողը կկարողանա շարունակել ելույթները նոր խախտումների բացակայության դեպքում: Ֆուտբոլիստի նկատմամբ տուգանք է սահմանվել 75 հազար ֆունտ ստերլինգի չափով։

Share |

Լրահոս

Loading...