US Open 2019-ը ռեկորդային մրցանակային ֆոնդ կունենա

23:33 18.07.2019

ԱՄՆ-ի Բաց առաջնության կազմակերպիչները հայտարարել են, որ այս տարի մրցաշարի մրցանակային գումարը զգալիորեն ավենալու է։

Grand Slam շարքի տարվա չորրորդ մրցաշարի ընդհանուր մրցանակային գումարը կազմելու է 57 մլն դոլար։ Ե՛վ տղամարդկանց, և՛ կանանց մենախաղերի չեմպիոնները ստանալու են 3,85 մլն դոլար, ինչը 50 հազար դոլարով ավելի է նախորդ խաղարկության գումարից։

Այն թենիսիստները, որոնք կպարտվեն առաջին շրջանում, կստանան 58 հազարական դոլար։

Զուգախաղում չեմպիոնները կստանան 740 հազար դոլար, իսկ առաջին շրջանի արգելքը չհաղթահարած զույգերի համար նախատեսվում է 17 հազար դոլար մրցանակային գումար։

Այսպիսով, US Open-ի մրցանակային գումարները կլինեն ամենաբարձրը ոչ միայն մրցաշարի պատմության մեջ, այլև Grand Slam շարքի մյուս երեք մրցաշարերի հետ համեմատած։

Հավելենք, որ US Open-ը անցկացվելու է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը։

Share |

Լրահոս

Loading...