Վարդան Մինասյան. Չեմ կարող մեղադրել ոչ մեկի, տղաները լավ ֆուտբոլ խաղացին

00:10 18.07.2019

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շվեդական ԱԻԿ-ից կրած 1-3 պարտությունից հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ շնորհավորել է ԱԻԿ-ին՝ մաղթելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

«Դուք շատ լավ թիմ ունեք: Շնորհավորում եմ ԱԻԿ-ին հաղթանակի առթիվ ու մաղթում, որ հասնեք մինչև խմբային փուլ»,- ասել է Մինասյանը:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ ը նաև հույս է հայտնել, որ երևանյան ակումբն ապագայում ավելի լավ թիմ կունենա, հավելելով, որ այսօրվա խաղի արդյունքի համար ոչ մեկի չի պատրաստվում մեղադրել:

«Տղաները լավ ֆուտբոլ ցույց տվեցին: Մենք պետք է շարունակենք աճել»,-ասել է մարզիչը:

Մինասյանը նաև վստահեցրել է, որ ֆուտբոլիստները երկրորդ կեսի սկզբում կենտրոնացած չէին՝ ի տարբերություն առաջին կեսի, որի ընթացքում կարողացան ամբողջովին փակել մրցակցին:

Մեր մարզիչն առանձնացրել է նաև խաղի վերջին 10 րոպեները, երբ թիմը կարող էր գոլի հեղինակ դառնալ:

Մանրամասները՝ «Արարատ-Արմենիայի» պատրաստած տեսանյութում․

Share |

Լրահոս

Loading...