Ալեքսանդր Կարապետյան. Շոտլանդիայում ինձ Կոնորի հետ էին շփոթում, գրում էին ՄակԿարապետյան

17:31 19.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է, որ արտաքին նմանության պատճառով իրեն հաճախ շփոթել են UFC-ի իռլանդացի մարտիկ Կոնոր Մաքգրեգորի հետ.

«Ինձ մի քանի անգամ շփոթել են Մաքգրեգորի հետ: Շոտլանդիայում էի, ամբողջ քաղաքը խմիչքի ազդեցության տակ էր: Տղաներով զբոսնում էինք քաղաքում ու մի բար մտանք: Ես մտա լոգարան, ու իմ շուրջն անմիջապես մի քանի մարդ հավաքվեց: Նրանք նայեցին ինձ ու ասացին. «Դու կհաղթես հաջորդ մենամարտում, հաջողություն ենք մաղթում»:

Կոնորի հետ էին շփոթել: Պատահում է: Թերթերում էլ սկսել էին գրել ՄակԿարապետյան»,- Ալեքսանդրի խոսքերն է փոխանցում Sport24-ը:

 

Share |

Լրահոս

Loading...