ԵԼ. Արարատ-Արմենիայի առաջիկա հանդիպման տոմսերի գները նվազել են

15:27 19.07.2019

Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է «Լինկոլն Ռեդ Իմպս» թիմի հետ: Խաղը տեղի է ունենալու հուլիսի 23-ին ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտում և մեկնարկելու է ժամը 19:00-ին:

«Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ գործելու է տոմսերի վաճառք: Տոմսի արժեքը 1000 դրամ է:

Վաղվանից սկսված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտի տոմսարկղից:Տոմսերի քանակը խիստ սահմանափակ է:

Հաղորդվում է նաև, որ «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Share |

Լրահոս

Loading...