Պիկեի, Մեսսիի, Ալբայի և մյուսների կողքին մարզվելը բոլորովին այլ է. Իսպանիայի Մ19 հավաքականի պաշտպան

12:46 19.07.2019

Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականի պաշտպան Խուան Միրանդան Երևանում ընթացող Եվրո-2019-ի բացահայտումներից մեկն է: Կատալոնական «Բարսելոնայի» պատանեկան թիմի ֆուտբոլիստի անունն արդեն իսկ կապվում է «Բետիսի» ու «Յուվենտուսի» հետ, բայց Միրանդան կենտրոնացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում հավաքականի հետ իր ելույթների վրա:

19-ամյա ֆուտբոլիստը խմբային փուլում մեկական գոլ է խփել Հայաստանի և Պորտուգալիայի Մ19 հավաքականներին ու MarcadorInt-ին տված հարցազրույցում պատմել է՝ կատալոնական թիմում ապրած իր էվոլուցիայի և այն ամենի մասին, ինչն ինքը ձեռք է բերել՝ «Բարսելոնայի» հիմնական թիմի հետ մարզվելու արդյունքում.

«Նույնը չէ, երբ մարզվում ես երիտասարդների հետ և երբ մարզվում ես մեծահասակների հետ՝ հատկապես «Բարսելոնայում»: Մարզվելով Ժորդի Ալբայի, Պիկեի, Մեսսիի և մյուսների կողքին, արդյունքը տեսնում ես խաղադաշտում: Նրանք շատ ինտենսիվ են, ցանկանում են հաղթել ամեն գնդակի համար պայքարում և ամեն մի խաղում. սա շատ է մոտիվացնում:

Նրանք միշտ կապ են պաշտպանում մեզ հետ, խորհուրդներ են տալիս, հարցնում են, թե ինչպես ենք»,- ասել է Խուան Միրանդան:

 

«Նախևառաջ ես պետք է ավելացնեմ պաշտպանությունում: Երբ փոքր էինք, չէինք դիտում մեր խաղերը, բայց հիմա ամեն խաղից հետո դիտում եմ՝ տեսնելու համար, թե ինչ սխալներ եմ թույլ տվել: Տեսնում եմ նաև, թե ինչն է ինձ մոտ ավելի լավ ստացվում, և ինչը պետք է բարելավեմ:

Հայրս միշտ տեսագրում է իմ մասնակցությամբ խաղերը: Երբ խաղերից հետո վերադառնում եմ տուն, միասին դիտում ու քննարկում ենք»,- նշել է 19-ամյա ֆուտբոլիստը:

 

Հիշեցնենք՝ Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականը Եվրո-2019-ի խմբային փուլի վերջին հանդիպումն Իտալիայի իր հասակակիցների հետ կանցկացնեն վաղը՝ հուլիսի 20-ին:

Share |

Լրահոս

Loading...