Փյունիկի հանդերձարանը Շկուպիի նկատմամբ տարած հաղթանակից հետո (ֆոտո)

11:20 19.07.2019

«Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթել է մակեդոնական «Շկուպիին» և դուրս եկել հաջորդ փուլ:

Երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը խաղից հետո լուսանկար է հրապարակել «Փյունիկի» հանդերձարանից.

Հիշեցնենք՝ «Փյունիկը» Արտակ Եդիգարյանի և Արթուր Միրանյանի գոլերի շնորհիվ է հաղթել «Շկուպիին» պատասխան խաղում:

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ: Թիմերի միջև առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին, պատասխան խաղը` օգոստոսի 1-ին:

Share |

Լրահոս

Loading...