«Պորտուգալացի Մբապեն» մոտ է 35 մլն եվրոյի դիմաց Վալենսիա տեղափոխվելուն

11:59 19.07.2019

«Լիլի» կիսապաշտան Ռաֆայել Լեաոն մոտ է 35 մլն եվրոյի դիմաց «Վալենսիա» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է L'Equipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ակումբներն արդեն համաձայնութան են եկել 20-ամյա ֆուտբոլիստի շուրջ:

Լեաոն «Լիլ» է տեղափոխվել պորտուգալական «Սպորտինգից» 2018 թվականի ամռանը: Ավարտված մրցաշրջանում նա ֆրանսիական ակումբի կազմում 26 հանդիպման է մանսակցել, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ:

2018 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Լեաոն դարձել է Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնության չեմպիոն: Իսկ 2017 թվականին Վրաստանում կայացած միևնույն մրցաշարում Ռաֆայելը դարձել է արծաթե մեդալակիր՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Նրա խաղաոճը հաճախ նմանեցնում են ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խաղաոճին: 

«Վալենսիան» ավարտված մրցաշրջանում իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել:

Share |

Լրահոս

Loading...