Զիդանը կողմնորոշվել է, թե ովքեր կխաղան հարձակման գծում 2019/20 մրցաշրջանում

13:38 19.07.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կողմնորոշվել է, թե առաջիկա մրցաշրջանում ով կխաղա մադրիդյան թիմի հարձակման գծում:

Marca-ն հայտնում է, որ ֆրանսիացի մասնագետը 4-3-3 սխեմայում հարձակման գծում կօգտագործի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարին, ինչպես նաև Վինիսիսուս Ժունիորին ու Կարիմ Բենզեմային:

Այդուհանդերձ, բելգիացի ֆուտբոլիստը կօգտագործվի ձախ եզրում, բրազիլացին՝ աջ, իսկ Բենզեման կխաղա գրոհների եզրափակման դերում:

Ըստ պարբերականի, ավելի քիչ խաղաժամանակ կստանան Լուկա Յովիչը, Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը և Իսկոն: Այս պահին Զիդանի սաները պատրաստվում են միջազգային ստուգողական խաղերին: ԱՄՆ-ում և Կանադայում «Ռեալը» կխաղա Մյունխենի «Բավարիայի», Լոնդոնի «Արսենալի» և Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Share |

Լրահոս

Loading...