Անդրիա Դրագոևիչ. Երկու խաղերում էլ Փյունիկն ավելի լավ էր խաղում

22:50 19.07.2019

Երևանի «Փյունիկի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է «Շկուպիի» դեմ տարած հաղթանակը:

«Իսկապես շատ ծանր խաղ էր: Մենք լավ թիմի դեմ էինք խաղում: «Շկուպին» ցույց տվեց, որ լավ թիմ է, լավ երկրպագուներով: Այն այսօր ցույց տվեց իր «բնավորությունը», բայց կարծում եմ երկու խաղերում էլ մենք ավելի լավ էինք խաղում, մենք ունեինք ավելի մեծ հնարավորություններ»,- ասել է նա:

Դարպասապահը կարծում է, որ տնային խաղում բաց թողած 3 գոլի դիմաց, պատասխան խաղում կարող էին 5-ը խփել:

«Ամենակարևորն այն է, որ անցանք հաջորդ փուլ, և ես ուրախ եմ դրա համար»:

Դրագոևիչին ավելի շատ դուր է եկել մրցակցի հարկի տակ խաղալը, քանի որ ըստ նրա՝ մթնոլորտն ավելի ֆուտբոլային է եղել: Մրցակիցն էլ իրենց ավելի է մոտիվացրել այդպես:

«Կարծում եմ` առաջին խաղում դեռևս պատրաստ չէի, բայց այս խաղին ոչ միայն ես, այլև ամբողջ թիմն էր լավ պատրաստվել: Շատ կարևոր է, որ մենք հաղթեցինք, կարծում եմ` ավելացնելու ոչինչ չկա»,- հավելել է դարպասապահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Share |

Լրահոս

Loading...