Աթլետիկոն Գրիզմանի տրանսֆերի հարցով դիմել է Լա լիգային՝ պահանջելով Բարսելոնայից հավելյալ 80 միլիոն եվրո

18:31 19.07.2019

Մադրիդի «Աթլետիկոն» դիմել է Լա լիգայի ղեկավարությանը Անտուան Գրիզմանի տրանսֆերի հետ կապված։ Ֆուտբոլիստը 120 միլիոն եվրոյի դիմաց օրեր առաջ տեղափոխվել է «Բարսելոնա»։ 

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, մադրիդյան կողմը վստահեցնում է, որ կատալոնական ակումբը ևս 80 միլիոն եվրո պետք է վճարի 28-ամյա ֆրանսիացու համար, քանի որ համաձայնությունը ձեռք է բերվել հուլիսի 1-ից ավելի շուտ։ Համապատասխան դիմումով «Աթլետիկոն» դիմել է Լա լիգային և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ 

Հաղորդվում է, որ «Աթլետիկոն» մտադիր է այս հարցով դիմել նաև ՖԻՖԱ-ին։ Ֆուտբոլային ամենահեղինակավոր կառույցը, սակայն, հասկացնել է տվել ակումբներին, որ այս հարցը դուրս է իր լիազորություններից։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Անտուան Գրիզմանի հրաժարագինը կազմել է 120 միլիոն եվրո։ Մինչ այդ այն կազմել է 200 միլիոն։ Մադրիդյան ակումբը պնդում է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև համաձայնագիրը ձեռք է բերվել ավելի վաղ քան հուլիսի 1-ը։ 

 

Share |

Լրահոս

Loading...