Աթլետիկոյի պլան Բ-ն․ Ու՞մ կգնեն մադրիդցիները Խամեսի տրանսֆերի ձախողման դեպքում

19:43 19.07.2019

Մադրիդի «Աթլետիկոն» այլընտրանքային տարբերակներ է դիտարկում թիմի կազմը ուժեղացնելու համար, եթե չկարողանա ձեռք բերել Խամես Ռոդրիգեսին։ 

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, «ռոխիբլանկոսները» մշակել են, այսպես կոչված, պլան Բ, որի համաձայն՝ 27-ամյա կոլումբիացու տրանսֆերը ձախողելու դեպքում «Աթլետիկոն» կփորձի գնել Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերը։ 

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին»։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակայնորեն հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Խամեսին իր թիմում։ 

Օրեր առաջ «Աթլետիկոն» և «Տոտենհեմը» իրականացրին մեկ այլ գործարք։ 20 միլիոն ֆունտի դիմաց «խցանների» անգլիացի պաշտպան Կիրան Տրիպյեն տեղափոխվեց «Աթլետիկո»։ 

Share |

Լրահոս

Loading...