ATP. Խոտի վրա մրցաշարերի լավագույն դրվագները (տեսանյութ)

16:17 19.07.2019

Ավարտվել են թենիսային մրցաշրջանի խոտածածկ կորտերի վրա մրցաշարերը:

Այս առիթով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) առանձնացրել է խոտի վրա մրցաշարերի լավագույն դրվագները:

Ցանկում հայտնվել են ֆրանսիացի Գաել Մոնֆիսի և ավստրալացի Նիկ Կիրյոսի արդյունավետ հարվածները: Ուշագրավ է, որ վարկանիշային աղյուսակի լավագույն քառյակից միայն Ռոջեր Ֆեդերերի մասնակցությամբ դրվագ է հայտնվել ցանկում, սակայն այս պարագայում շվեյցարացին ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայից տուժողի դերում է:

Զուգախաղերի մրցումներից կա միայն մեկ դրվագ՝ բրիտանացի Էնդի Մարեյի մասնակցությամբ:

Share |

Լրահոս

Loading...