Չելսին առաջին պարտությունը կրեց Լեմպարդի գլխավորությամբ (տեսանյութ)

17:38 19.07.2019

Լոնդոնի «Չելսին» շարունակում է ընկերական հանդիպումներ անցկացնել՝ պատրաստվելով առաջիկա մրցաշրջանին:

Յոկոհամայում Լեմպարդի թիմը մրցեց «Կավասակի Ֆրոնտալեի» հետ: «Կապույտները» պարտություն կրեցին նվազագույն հաշվով: Միակ գոլը 86-րդ րոպեին խփեց Լեանդրո Դամիաուն:

Սա լոնդոնյան ակումբի երրորդ ընկերական հանդիպումն էր Լեմպարդի գլխավորությամբ և առաջին պարտությունը:

Հուլիսի 23-ին «Չելսին» Ճապոնիայում կմրցի «Բարսելոնայի» հետ:

 

Share |

Լրահոս

Loading...