Դե Լիգտ. Ցանկանում եմ սովորել Ռոնալդուից, Բուֆֆոնից ու Կիելինիից

15:58 19.07.2019

«Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիգտը Թուրինում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով:

«Չորրորդ համարն առանձնահատուկ է ինձ համար, ես միշտ դրանով եմ խաղացել «Այաքսում»։ Ակումբում համարն ազատ էր: 4 համարի մասին շատ լավ պատմություններ եմ լսել անցյալից («Յուվենտուսում» 4 համարի ներքո խաղում էին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Պատրիկ Վիեյրան և Բեպե Ֆուրինո-Պրիմը):

Ես պետք է ամեն ինչ անեմ այս համարին արժանի լինելու համար: «Այաքսում» շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ու փորձառու տղաներ ունեինք, բայց այստեղ խաղացողներն ավելի մեծ են ու շատ ավելի փորձառու։ Ես ցանկանում եմ սովորել Բուֆոնից, Կիելինիից և Ռոնալդուից ու բարելավել իմ խաղը։ Շատ կարևոր է արագ հարմարվելը», -երիտասարդ հոլանդացու խոսքերը փոխանցում է Football Italia-ն:

Share |

Լրահոս

Loading...