Էվերտոնը մոտ է Արսենալ տեղափոխվելուն

10:30 19.07.2019

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Գրեմիոյի» հարձակվող Էվերտոնը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:

Վերջին շրջանում անգլիական լրատվամիջոցները շատ են գրում խաղացողի՝ Լոնդոն տեղափոխության մասին: Լուրերն էլ ավելի ակտիվացել են, երբ 23-ամյա ֆուտբոլիստը սկսել է հետևել «զինագործների» նորեկ Գաբրիել Մարտինելիի Instagram-ի էջին: 

Օրեր առաջ Էվերտոնի կինը լուսանկար էր հրապարակել, որտեղ ֆուտբոլիստը անգլերենի դասընթացի է մասնակցում:

Ըստ Mirror-ի՝ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 40 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...