Նորություններ FIFA 20-ից. Փողոցային ֆուտբոլ, գոլերը նշելու նոր տարբերակներ

14:58 19.07.2019

FIFA 20-ի նոր տարբերակում կվերադառնա փողոցային ֆուտբոլի լեգենդար ռեժիմը՝ Volta Football  անվանումով:

Խաղի ստեղծողները այս ռեժիմը փորձարկել են դեռևս FIFA 97-ում և ՖԻՖԱ 98-ում՝ մինի ֆուտբոլի տարբերակով: Indoor football կոչվող ռեժիմում կար գրեթե ամեն ինչ: Հատկապես հետաքրքիր էր խաղալ երկուսով (մի խաղացող վերցնում էր ստեղնաշարը, մյուսը՝ մկնիկը)։

Իհարկե, եթե դուք խաղաք այն հիմա, կարող եք տեսնել բազմաթիվ թերություններ: Ըստ էության, ստեղծողները հիմնվել են նույն ֆուտբոլի վրա, բայց սահմանափակ չափերի դաշտով և ֆուտբոլիստների թվով: Եվ իհարկե, չմոռանանք, որ այս խաղերը 20 տարվա կյանք ունեն:

2005-2012 թվականներին թողարկվեցին Fifa Street-ի  4 տարբերակներ: Սակայն այս խաղերը չգոհացրեցին երկրպագուներին: Այս 4 թողարկումներն ունեին նույն խնդիրները: Ֆուտբոլիստները չէին փորձում պահել խաղի նախօրոք որոշած սխեման, դարպասապահները դուրս չէին գալիս դարպասից, հնարքները իրականությանը մոտ չէին, գնդակը խլել չէր ստացվում: 

Վերջապես EA-ի ստեղծողները որոշեցին վերադարձնել բոլորիս սպասված խաղային ֆորմատը: FIFA 20-ի Volva Football-ը իր մեջ կներառի՝

-նոր գեյմփլեյ, ավելի շատ հնարքներ, անիմացիաներ և հմտություններ,

-տարածքը սահմանափակված կլինի պատերով և գնդակը չի հեռանա դաշտից,

-չորս ֆորմատներ՝

 3-ը 3-ի դեմ(առանց դարպասապահների), 4-ը 4-ի, 5-ը 5-ի և պրոֆեսիոնալ ֆուտզալ,

- աշխարհ, որտեղ կարող եք ստեղծել ձեր սեփական թիմը, ինքներդ ընտրել մարզադաշտը, դաշտի տեսակը և խաղալ մրցակիցների դեմ օնլայն կամ օֆֆլայն: Յուրաքանչյուր հաղթանակից հետո կարելի է վերցնել մրցակցի ֆուտբոլիստներից մեկին և ուժեղացնել սեփական թիմը:

Խաղի թրեյլերում ցուցադրվել են հինգ նոր գոլերը նշելու տարբերակներ: Դրանք պատկանում են Դելե Ալիին, Ռոբերտո Ֆիրմինոյին, Վինիսիուս Ժունիորին, Մուհամեդ Սալահին և Ռահիմ Ստերլինգին:

FIFA 20-ը կթողարկվի 2019 թվականի սեպտեմբերի 27-ին PC, Playstation 4, Xbox One և Nintendo Switch համակարգերում ։

Share |

Լրահոս

Loading...