Ռոման համաձայնության է հասել Յուվենտուսի հետ Իգուայինին վարձակալելու հարցում

22:36 19.07.2019

«Ռոման» համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ հարձակվող Գոնսալո Իգուայինին վարձակալելու հարցում։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում կատարելով Corriere dello Sport-ին։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ հռոմեացիները արդեն իսկ համաձայնության են հասել «ծեր սինյորայի» հետ 31-ամյա արգենտինացուն մեկ տարով վարձակալելու հարցում։ «Ռոման» 9 միլիոն եվրո կվճարի գործարքի համար։ Վարձակալման ավարտից հետո «գայլերը» կարող են գնել Իգուայինի տրանսֆերը 27 միլիոն եվրոյով։ Հիմա ակումբը փորձում է համաձայնեցնել անձնական պայմանագրի դրույթները ֆուտբոլիստի հետ։ 

2018-2019 մրցաշրջանում Իգուայինը հանդես է եկել «Միլանի», իսկ հետո նաև «Չելսիի» կազմում։ «Ռոսոներիների» կազմում արգենտինացին 6 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում է կատարել մասնակցած 15 խաղերում Իտալիայի Ա սերիայում։ Լոնդոնցիների կազմում Իգուայինը 5 գոլ է խփել Պրեմիեր լիգայի 14 խաղերում։ 

Հավելենք, որ Իգուայինի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ 

Share |

Լրահոս

Loading...