Ֆերերոն նշել է Grand Slam-ի լավագույն երեք եզրափակիչները

20:40 19.07.2019

Աշխարհի նախկին առաջին ռակետ Խուան-Կառլոս Ֆերերոն նշել է թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերի լավագույն երեք եզրափակիչները՝ համեմատելով 2008 թվականի Ուիմբլդոնի եզրափակիչը 2019 թվականի եզրափակչի հետ։ 

«Եթե նայենք լարվածության տեսանկյունից, ապա 2008-ի եզրափակիչը ավելի լավն էր։ Լինելով իսպանացի՝ այդ խաղում ես ավելի շատ էի մտածում Նադալի մասին։ Սակայն այդ երկու եզրափակիչներն էլ լավագույնների մեջ են մտնում վերջին տարիներին։

Կարծում եմ՝ լավագույնը հենց 2008 թվականի Ուիմբլդոնի եզրափակիչն է։ Երկրորդ տեղում, երևի թե, այս տարվա եզրափակիչն է։ Երրորդ տեղում՝ Ջոկովիչի և Նադալի եզրափակիչը 2012 թվականին Մելբուռնում»,-Ֆերերոյի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը։ 

2008 թվականի Ուիմբլդոնի եզրափակչում Ռաֆայել Նադալը հինգ սեթում հաղթել է Ռոջեր Ֆեդերերին՝ նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը լոնդոնյան Grand Slam-ում։ 2012-ի Ավտրալիայի բաց առաջնության եզրափակչում հինգ սեթում հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչը։ 

Օրեր առաջ Ուիմբլդոնի եզրափակչում Ջոկովիչը ուժեղ գտնվեց Ռոջեր Ֆեդերերից՝ հաղթելով հինգ սեթում։ 

Share |

Լրահոս

Loading...