Նապոլին շահավետ առաջարկ է ներկայացրել Իկարդիին

01:02 19.07.2019

«Նապոլին» շարունակում է հետաքրքրվել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով:

Calciomercato-ն գրում է, որ նեապոլիտանական ակումբը բանակցություններ է վարում արգենտինացու հետ: 26-ամյա խաղացողին «Նապոլին» առաջարկում է տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ: Եթե կողմերը համաձայնության հասնեն, ապա ակումբները կսկսեն բանակցել տրանսֆերի համար:

«Ներաձուրիները» պատրաստ են բաց թողնել հարձակվողին 70 մլն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...