Դորտմունդի Բորուսիան հարցում է ուղարկել Իսկոյի տրանսֆերի հետ կապված

23:16 19.07.2019

«Ռեալը» պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպաններ Իսկոյին ու Մարկո Ասենսիոյին, որպեսզի պայմանագիր կնքի ՄՅՈՒ-ից Պոլ Պոգբայի կամ այլ կիսապաշտպանի հետ:

Մադրիդցիներն արդեն ավելի քան 300 մլն եվրո են ծախսել ուժեղացումների վրա, դրա համար էլ նոր տրանսֆերների համար հավելյալ միջոցներ են անհրաժեշտ:

ESPN-ի տեղեկության համաձայն՝ «Ռեալը» պատրաստ է վաճառել Իսկոյին, եթե խոշոր առաջարկ ստանա: Հայտնի է, որ Դորտմունդի «Բորուսիան» սկզբնական հարցում է արել կապված տրանսֆերի հետ, բայց անձամբ 27-ամյա իսպանացին որոշել է, որ Բունդեսլիգան ներկայացնող ակումբը բավականաչափ լուրջ չէ: Խաղացողին շրջապատող աղբյուրները հաղորդում են, որ Իսկոն մտադիր է մնալ Մադրիդում:

«Ռեալը» կցանկանար պահել Ասենսիոյին, բայց չի բացառում նաև վաճառքը, եթե «խելահեղ առաջարկ» ստանա: Խաղացողն ինքը մտադիր է մնալ ու հիմնական կազմում տեղ վաստակել:

Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջվա պես հույս ունի, որ փող հավաքելով՝ Պոգբային գնելու շանս կունենան: Սակայն ՄՅՈՒ-ն իր խաղացողին 150 մլն ֆունտ է գնահատում:

 

Share |

Լրահոս

Loading...