Յուվենտուսը պատրաստ է Պոգբային փոխանակել 3 ֆուտբոլիստի հետ

09:31 19.07.2019

«Յուվենտուսը» նախկինի պես հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:

Mundo Deportivo-ն, վկայակոչելով Corriere dello Sport-ը, հաղորդում է, որ իտալացիները պատրաստ են 26-ամյա ֆրանսիացուն փոխանակել պաշտպան Ժոաու Կանսելի և կիսապաշտպաններ Բլեզ Մատյուիդիի ու Դուգլաս Կոստայի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար պահանջում է 200 միլիոն եվրո: Անգլիացիները նախատեսում են ֆրանսիացուն պահել թիմում, քանի որ համարում են ֆուտբոլիստին ակումբի առանցքային խաղացողներից մեկը:

Share |

Լրահոս

Loading...