Կարանկա. Չարժե Ազարին Ռոնալդուի հետ համեմատել

22:29 19.07.2019

«Ռեալի» նախկին խաղացող ու գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան կարծում է, որ չարժե համեմատել թիմի նորեկ Էդեն Ազարին ու Կրիշտիանու Ռոնալդուին:

«Էդեն Ազարը արդյունավետ խաղացող է, բայց չարժե նրան Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատել: Կրիշտիանուն բացառիկ ֆուտբոլիստ է: Այդպիսի համեմատություններով Ազարի վրա ճնշում գործադրելը ոչ մեկի չի օգնի:

Կարծում եմ՝ նա խաղացող է, որը կարող է տարբերություն ստեղծել, դա նրան հաջողվել է անել «Չելսիում»: Իսպանիայի առաջնությունում նա կարող է լավ ցույց տալ իր որակները, բայց նա Կրիշտիանուին նման չէ»,- Կարանկայի խոսքերն է փոխանցում Marca-ն:

 

Share |

Լրահոս

Loading...