Կլոպ. Մանչեսթեր Սիթին ԱՊԼ-ի գլխավոր ֆավորիտն է

10:51 19.07.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիական Պրեմիեր լիգայի առաջիկա մրցաշրջանից իր ակնկալիքների մասին:

«Հիանալի կլիներ, եթե կարողանայինք միավորներով կրկին շատ մոտ մնալ «Սիթիին»։ Սա միակ հնարավորությունն է անցնել նրանց: Արդեն պարզ է, որ նրանք կրկին ԱՊԼ-ի գլխավոր ֆավորիտն են։

Տպավորիչ է նրանց վճռականությունը և հաղթանակների հանդեպ ագահությունը: Չեմ կարծում, որ նրանք 98 միավոր կունենային անցած մրցաշրջանում, եթե մեզ հետ մրցակցությունը չլիներ: Մենք նույնպես 97 միավոր չէինք ունենա, եթե չձգտեինք շրջանցել նրանց։ Մրցաշրջանի ընթացքում մենք միմյանց հետապնդել ենք, միմյանց վրա ճնշում ենք գործադրել և ահա թե ինչի է դա հանգեցրել»,-Կլոպի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգան մեկնարկելու է օգոստոսի 9-ին:

Share |

Լրահոս

Loading...