Մալդինին անդրադարձել է Մոդրիչի՝ Միլան տեղափոխվելու խոսակցություններին

21:57 19.07.2019

«Միլանի» տեխնիկական տօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել միլանյան ակումբ:

«Մենք երբեք բանակցություններ չենք վարել Մոդրիչի հետ: Երիտասարդ խաղացողներ ենք փնտրում, որ նրանց այստեղ դաստիարակենք: Մոդրիչի պես խաղացողը ուժեղացնելու առումով մեզ համար իդեալական է, բայց մենք երբեք նրա հետ կապի մեջ չենք եղել»,- Մալդինիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» ուզում է գնել Մոդրիչին:

 

Share |

Լրահոս

Loading...