ՄՅՈւ-ն 62 միլիոն եվրո է առաջարկել Արսենալին Օբամեյանգի համար

11:12 19.07.2019

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-էմերիկ Օբամեյանգը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային տրանսֆերային պատուհանի առանցքային նպատակը:

Մանչեսթերյան ակումբը 62 միլիոն է առաջարկել հարձակվողի համար։ Tuttosport-ի տեղեկություններով՝ գաբոնացին համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ինչպես պնդում է պարբերականը, դա կարող է արագացնել Ռոմելու Լուկակուի «Ինտեր» տեղափոխությունը: Միլանցիներն արդեն անգլիական ակումբին առաջին քայլերն են արել բելգիացուն ձեռք բերելու համար՝ առաջարկելով 60 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ գաբոնցի հարձակվողը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...