Նադալ. Եթե հորեղբայրս չլիներ՝ ֆուտբոլ կխաղայի, ոչ թե թենիս

17:44 19.07.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պատմել է հորեղբայր և նախկին մարզիչ Թոնի Նադալի հետ հարաբերությունների մասին:

Հիշեցնենք, որ դադարեցնելով Թոնիի հետ համագործակցությունը՝ Ռաֆան սկսել է աշխատել Կառլոս Մոյայի հետ:

«Եթե Թոնին չլիներ, ես կխաղայի ֆուտբոլ, ոչ թե թենիս: Մոյայի հետ աշխատանքն ինձ համար նորություն էր, բայց ինչպես կյանքի շատ իրավիճակներում, այս դեպքում ևս հարմարվել եմ: Եթե Թոնին կայացրել է ինձ հետ այլևս չաշխատելու որոշում, ապա դա լավ է իր համար: Վերջին 10 տարվա ընթացքում մեր հարաբերությունները չեն փոխվել: Ամեն ինչ հիանալի է:

Այս տարիների ընթացքում ես հասել եմ այնպիսի նվաճումների, որոնց մասին չէի էլ կարող երազել: Այժմ բարդ է ինձ պատկերացնել մրցակցությունից դուրս: Եթե անգամ ֆուտբոլ կամ գոլֆ խաղայի, կզգայի պայքարի ոգին: Դա հենց այն է, ինչ ինձ դուր է գալիս»,- Նադալի խոսքը մեջբերել է Tennis World USA-ն:

Share |

Լրահոս

Loading...