Հարդեն. Շուտով Հյուսթոնին կհասցնեմ չեմպիոնության

16:44 19.07.2019

«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը, որը դարձել է «Դինամո Հյուսթոն» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը, հայտարարել է՝ իր ջանքերով հարազատ քաղաք չեմպիոնություն է բերելու:

«Եկել է իմ ներդրումներ կատարելու ժամանակը: Հյուսթոնն իմ քաղաքն է, և ես մնալու եմ այստեղ: Գիտեմ, որ «Հյուսթոնին» պետք է չեմպիոնության հասցնեմ և կանեմ դա: Կտեսնեք՝ դա շուտով դա տեղի կունենա: Ես այս քաղաքի մի մասնիկն եմ և միշտ կմնամ այստեղ»,- Հարդենի խոսքը մեջբերել է NBA Reddit-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռոկետսը» հասավ Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» հետ շարքում՝ 2-4:

Share |

Լրահոս

Loading...