El Pais. ՊՍԺ-ն ցանկանում է վաճառել Նեյմարին, որպեսզի Մբապեն չտեղափոխվի Մանչեսթեր Սիթի

22:06 19.07.2019

«Պարի Սեն Ժերմենը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել հարձակվող Նեյմարին։ Այս մասին հայտնի է դարձել El Pais-ին։ 

Աղբյուրը պնդում է, որ փարիզյան ակումբը հստակ պատճառ ունի 27-ամյա բրազիլացուն վաճառելու համար։ ՊՍԺ-ում ցանկանում են վաճառել Նեյմարին, որպեսզի ակումբի մեկ այլ աստղային ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն չտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։ Հաղորդվում է, որ փարիզյան ակումբում պատրաստ են Մբապեին տարեկան 50 միլիոն եվրո վճարել, միայն թե վերջինս չտեղափոխվի «Սիթի»։ 

Պատահական չէ, որ Լիգա 1-ի չեմպիոնների ղեկավարները ունեն մտավախություն, որ Մբապեն կարող է հեռանալ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը հիանալի հարաբերություններ ունի ԱՊԼ-ի չեմպիոնների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Իսպանացի մասնագետը դեռևս 2017 թվականին էր ցանկանում գնել Մբապեի տրանսֆերը «Մոնակոյից»։ 

Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Մբապեն մասնակցել է 43 հանդիպման, որոնցում 39 գոլ է խփել ու 17 գոլային փոխանցում է կատարել։ 

Share |

Լրահոս

Loading...