Նեյմարը նշել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին

09:20 19.07.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին, որի դեմ նա խաղացել է:

«Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ խաղացե՞լ եմ։ Ինձ դուր է գալիս «Լիոնի» ֆուտբոլիստ Ֆեկիրը։ Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը», - Նեյմարի խոսքը մեջբերում է OhMyGoalUS-ը։

Անցած մրցաշրջանում Ֆեկիրը մասնակցել է Ֆրանսիական Լիգա 1-ի 29 հանդիպման և դարձել 9 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ինչ վերաբերում է Նեյմարին, բրազիլացին ավարտված մրցաշրջանումի 28 հանդիպումներում խփել է 23 գոլ և կատարել է 13 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...