Նեյմարը նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում դեմ խաղացել է և ում հետ խաղացել է

18:46 19.07.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը նշել է, թե ով է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ նա խաղացել է, ինչպես նաև ասել է, թե ով է ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել է։ Բրազիլացին խոսել է նաև Մադրիդի «Ռեալի» իր հայրենակից Վինիսիուս Ժունիորի մասին։ 

«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ։ Ինձ համար նա լավագույնն է աշխարհում, լավագույն ֆուտբոլիստն է, ում խաղը ես տեսել եմ։ Մենք շատ մտերիմ ենք եղել միմյանց հետ։ Նրա հետ խաղալը մեծ պատիվ էր ու հաճույք։ Բացի այս ամենից նա իմ ընկերն է։

Սերխիո Ռամոսը ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում դեմ ես երբևէ խաղացել եմ։ Լավագույն դարպասապա՞հը։ Կարծում եմ՝ Վիկտոր Վալդեսն է։ Նա մեծագույն դարպասապահ է»,-Նեյմարի խոսքերն է մեջբերում Oh My Goal-ի Twitter-յան էջը։ 

Վինիսիուսի մասին խոսելով՝ Նեյմարը ասել է հետևյալը․ «Վինիսիուսը շատ երիտասարդ ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ նա տարիներ հետո անհավանական ֆուտբոլիստ կդառնա ու կպայքարի «Ոսկե գնդակի» համար։ Նա կկարողանա հասնել այն ամենին, ինչի մասին երազում է»։ 

Հիշեցնենք, որ Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Ֆուտբոլիստը երջանիկ չէ Փարիզում։ 

Share |

Լրահոս

Loading...