Գալիք մրցաշրջանը վերջինը կլինի Պիսարոյի համար

21:43 19.07.2019

Կլաուդիո Պիսարոն հաստատել է, որ գալիք մրցաշրջանը վերջինն է լինելու իր պրոֆեսիոնալ կարիերայում։ Հաղորդում է Goal.com-ը։

40-ամյա հարձակվողի համար այն լինելու է 20-րդ մրցաշրջանը Բունդեսլիգայում։ «Վերդերի» ֆուտբոլիստը գալիք մրցաշրջանի ավարտից հետո կավարտի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Պիսարոն սկսել է իր կարիերան 1996 թվականին իր հարազատ Պերուում։ 

Կլաուդիո Պիսարոն իր Բունդեսլիգայում բացառիկ նվաճման է հասել։ Նա Գերմանիայի առաջնության գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստն է։ 

Պիսարոն հայտնի է նաև իր ելույթներով Մյունխենի «Բավարիայի» կազմում 2012-2015 թվականներին։ 

Share |

Լրահոս

Loading...