Հայկական ուրախ երեկո Մակեդոնիայում. Փյունիկը նույնպես դուրս եկավ ԵԼ-ի հաջորդ փուլ (տեսանյութ)

00:24 19.07.2019

Մակեդոնացիների համար ֆուտբոլային երեկոն տխուր ստացվեց և դրա «մեղավորը» հայկական ակումբներն էին:

Նախ, Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից դուրս թողեց «Մակեդոնիային»: Այնուհետև պայքարի դուրս եկավ «Փյունիկը», որն այս փուլում մրցում է «Շկուպիի» հետ:

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 3-3 հաշվով և սպասվում էր, որ պատասխան խաղն անչափ թեժ է լինելու: Սպասելիքներն արդարացան: Հենց մեկնարկից խաղը լարված ստավեց մինչև վերջ:

7-րդ րոպեին «Փյունիկը» բացեց հաշիվը: Հեռահար ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը:

«Փյունիկը» չբավարարվեց ձեռք բերածով ու խփեց նաև երկրորդ գոլը: Էրիկ Վարդանյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը:

Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 2-0:

Երկրորդ կեսում պայքարն էլ ավելի հետաքրքիր էր: Տարխանովի ֆոտբոլիստները փորձում էին խաղի թելն իրենց ձեռքը պահել, իսկ տանտերերը ամեն գնով ցանկանում էին փրկել խաղը:

82-րդ րոպեին «Շկուպին» կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլով աչքի ընկավ Յուրինան: Կրքերը թեժացան, ինչը հանգեցրեց նրան, որ 86-րդ րոպեին կարմիր քարտի պատճատով դաշտից հեռացվեց Սերժինյոն:

Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեց: «Փյունիկը» հաղթեց 2-1 հաշվով ու ընդհանուր 5-4 հաշվով առավելության հասնելով՝ դուրս է գալիս Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ:

 

Share |

Լրահոս

Loading...