Ռամոսի կազմակերպությունը տուգանվել է ծառերի անօրինական հատման համար

17:41 19.07.2019

Aguileña de Inversiones SA ընկերությունը, որը պատկանում է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին, տուգանվել է 250 հազար եվրոյով  հարյուրամյա ծառեր հատելու համար:

Այսօր՝ հուլիսի 19-ին, Մադրիդի դատարանը հայտարարել է, որ ընկերությունը պետք է ծառեր տրամադրի քաղաքային խորհրդին կանաչ գոտիներում տնկելու համար, հաղորդում է AS-ը: Զեկույցում նշվում է, որ կազմակերպությունը օրենքի լուրջ խախտում է թույլ տվել, ինչը հանգեցրել է գործի բացմանը:

Այս տարվա հունվարին քրեական գործ էր հարուցվել կազմակերպության դեմ, որը մի քանի անօրինական հատումներ էր իրականացրել  Նշվում է, որ 60-ից 90 ծառ տարբեր տեսակների ծառեր (սոճիներ, բարդիներ, կաղնիներ և ձիթապտղի ծառեր) ապօրինի հատվել են ֆուտբոլիստի ընկերության կողմից: 

Share |

Լրահոս

Loading...