Ռոլան Գարոսի կազմակերպիչները չեն կարողացել վաճառել մրցաշարի ցուցադրման հեռուստատեսային իրավունքները

23:20 19.07.2019

Ֆրասիայի թենիսի ֆեդերացիան չի կարողացել վաճառել Ռոլան Գարոս մրցաշարի 2021-2023 թվականների հեռուստատեսային իրավունքները։ Այս մասին հաղորդում է L'Equipe-ն։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև 2020 թվականը մրցաշարը պայմանագիր ունի կնքած երկու հեռուստաընկերությունների՝ France Télévisions-ի և Eurosport-ի հետ։ Պայմանագրի համաձայն՝ Ռոլան Գարոսը մոտ 20 միլիոն եվրո է ստանում այս երկու հեռուստաընկերություններից։ Համեմատության համար նշենք, որ Ամերիկայի բաց առաջնությունը և Ուիմբլդոնը հեռուստատեսային վաճառքներից ստանում են 70 միլիոն եվրո։ 

Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան մրցույթ է հայտարարել նոր հեռուստաընկերությունների հետ պայմանագիր կնքելու համար։ Ֆրանսիայի բաց առաջնության կենտրոնական կորտում՝ «Ֆիլիպե Շետրիեում», 2020 թվականից լինելու է տանիք, ինչպես նաև լուսավորություն, ինչը հնարավորություն կընձեռի երեկոյան հանդիպումներ անցկացնել ու դրանք ցուցադրել հեռուստատեսությամբ։ Ֆեդերացիան վստահ է եղել, որ հեռուստաընկերություններին կհետաքրքրի այս նորամուծությունը Ֆրանսիայի բաց առաջնությունում։ 

Այսօր պետք է հայտարարվեին մրցույթի արդյունքները, սակայն պարզ է դարձել, որ դեռևս ոչ մի հեռուստաընկերության հետ համաձայնություն ձեռք չի բերվել։ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան նոր ձևաչափով է բանակցելու հեռուստաընկերությունների հետ։ 

Share |

Լրահոս

Loading...