Ռունին խփել է հերթական գոլը ՄԼՍ-ում (տեսանյութ)

11:38 19.07.2019

ՄԼՍ-ի հերթական տուրում «Ցինցինատին» ընդունել էր «Դի Սի Յունայթեդին»։ 

Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով՝ հօգուտ «Յունայթեդի»։ Հյուրերը հաշվի մեջ առաջ են ընկել առաջին խաղակեսի վերջում: 42-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Լուկաս Ռոդրիգեսը, որին գոլային փոխանցում է կատարել Ուեյն Ռունին: Արդեն երկրորդ խաղակեսում՝ 54-րդ րոպեին, տանտերերը հավասարեցրել են հաշիվը: 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Էմանուել Լեդեսման: Հինգ րոպե անց հյուրերը դարձյալ գոլ են հեղինակել՝ դուբլի հեղինակ է դարձել Ռոդրիգեսը։ 64-րդ րոպեին Ուեյն Ռունին ամրապնդել է իր թիմի առավելությունը։ Հանդիպման վերջակետը դրել է հյուրերի հարձակվող Փոլ Արիոլան:

 

Share |

Լրահոս

Loading...