Ռոուզն իր ծառայություններն է առաջարկել Բարսելոնային ու մերժվել

20:27 19.07.2019

«Տոտենհեմ Հոթսփուրի» ձախ պաշտպան Դեննի Ռոուզն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային», որը Ժորդի Ալբային փոխարինող խաղացող է փնտրում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Կապտանռնագույնների ղեկավարությունը ուսումնասիրել է Ռոուզին ձեռք բերելու հնարավորությունը, բայց մերժելու որոշում է կայացրել, քանի որ ֆինանսական տեսանկյունից նա հարմար չի եղել: Ակումբում կարծում են, որ կարող են ավելի լավ տարբերակ գտնել:

«Տոտենհեմն» ուզում է 20 մլն ֆունտ (22,3 մլն եվրո) աշխատել Դեննիի վաճառքից, որին ակումբը 2007 թվականին գնել էր «Լիդս Յունայթեդից» 1 մլն ֆունտով (1,1 մլն եվրո):

Նախորդ մրցաշրջանում Ռոուզը լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման ու դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

 

Share |

Լրահոս

Loading...