Դուք ողորմելի շներ եք. Տրեզեգեն հարբած վիրավորել է ոստիկաններին

15:20 19.07.2019

Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն, որը Թուրինում վերջերս զրկվել էր վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու պատճառով, մեղադրվում է նաև ոստիկաններին վիրավորելու մեջ:

Ականատեսներից մեկը հայտնել է, որ Տրեզեգեի մեքենան զիգզագաձև ընթանալուց հետո կանգնեցվել է ոստիկանների կողմից։ Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, ֆրանսիացին ի սկզբանե հրաժարվել է ալկոհոլի թեստից, ինչից հետո սկսել է վիրավորել ոստիկանության աշխատակիցներին:

«Դուք մուրացկաններ եք, ողորմելի շներ։ Դուք նույնիսկ 2000 եվրո չեք վաստակում», - ասել է Տրեզեգեն։

Այս պահին հայտնի չէ, թե ինչ ժամկետով է ֆրանսիացին զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։ Լեգենդար ֆուտբոլիստը նաև տուգանվել է։

Տրեզեգեն երկար ժամանակ խաղացել է «Յուվենտուսում», որի կազմում դարձել է ակումբի պատմության ամենաարդյունավետ օտարերկրացին: Հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում դարձել է 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...