Հայտնի է՝ ում հետ կմրցեն Ալաշկերտն ու Փյունիկը ԵԼ-ի երկրորդ փուլում

00:33 19.07.2019

Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկությունում հայկական երեք թիմերից երկուսը հաղթահարեցին որակավորման առաջին փուլի արգելքը։

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիայի» հետ դիմակայությունում, փոխչեմպիոն «Փյունիկը»՝ «Շկուպիի», իսկ «Բանանցը» պայքարը թողեց՝ պարտվելով «Չուկարիչկիին»։

Արդեն հայտնի է, թե «Ալաշկերտն» ու «Փյունիկի» ում հետ են խաղալու որակավորման երկրորդ փուլում։ Աբրահամ Խաշմանյանի թիմի մրցակիցը «Ստյաուան» է (Ռումինիա), իսկ Ալեքսանդր Տարխանովի գլխավորած «Փյունիկը» մրցելու է «Յաբլոնեցի» հետ (Չեխիա)։

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվեց շվեդական ԱԻԿ-ին և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։ Որակավորման երկրորդ փուլում Վարդան Մինասյանի թիմը խաղալու է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ։

Share |

Լրահոս

Loading...