Մանչեսթեր Սիթին հետաքրքրվում է Ումտիտիի ծառայություններով

21:23 19.07.2019

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դիտարկում է «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիին ձեռք բերելու տարբերակը: Անգլիական ակումբն առայժմ ոչ մի առաջարկ չի արել կատալոնացիներին: Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը:

«Բարսելոնան» պատրաստ է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկներ լսել կապված Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի հետ: Կապտանռնագույնները պաշտպանին 60 մլն եվրո են գնահատում:

Ումտիտին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2016 թվականին «Լիոնից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտ:

Նախորդ մրցաշրջանում Ումտիտին Պրիմերայի 14 խաղում դարձել էր 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

 

 

Share |

Լրահոս

Loading...