Պաշտոնական. Վիկտոր Վալդեսը վերադարձավ Բարսելոնա

16:32 19.07.2019

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը դարձել է ակումբի մանկապատանեկան թիմերից մեկի՝ Խուվենիլ Ա-ի գլխավոր մարզիչ:

Իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Անցած մրցաշրջանում 37-ամյա մասնագետը գլխավորել է «Մորատալաս» պատանեկան թիմը, որի հետ Մադրիդի ռեգիոնալ լիգայում հռչակվել է չեմպիոն:

Հունիսին Վալդեսը ստացել էր ՈւԵՖԱ Pro կարգի մարզչական արտոնագիր, որը թույլ է տալիս մարզել բարձր դիվիզիոնների ակումբներ:

Share |

Լրահոս

Loading...