Զիդան․ Հաղթել Սիմեոնեին` որպես մարզիչ ավելի բարդ է, քան որպես ֆուտբոլիստ

19:31 19.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է «Աթլետիկոյի» դեմ International Champions Cup-ի շրջանակում կայանալիք խաղի սպասումներով։ 

«Սիմեոնեն՝ որպես մարզիչ ավելի ուժեղ է քան որպես ֆուտբոլիստ։ Որպես ֆուտբոլիստ նա թիմի խաղացողներից մեկն էր, իսկ հիմա ղեկավարում է մի ամբողջ թիմ։ Նա շատ լավ է աշխատում։ Սիմեոնեն ուժեղ բնավորություն ունի։ Հաղթել նրան որպես մարզիչ ավելի բարդ է, քան որպես ֆուտբոլիստ։ Մեզ համար այդ հանդիպումը շատ կարևոր է, քանի որ մենք ցանկանում ենք լավ ներկայացնել Իսպանիայի մայրաքաղաքը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

International Champions Cup-ում «Ռեալը» մրցելու է «Բավարիայի», «Արսենալի» և «Աթլետիկոյի» հետ։ Առաջին խաղը Զիդանի սաները կանցկացնեն կիրակի գիշերը։ 

Տեղեկացնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն» կհանդիպեն ԱՄՆ-ում։  

Share |

Լրահոս

Loading...