Մ19 Եվրո-2019․ Պորտուգալիան արդեն խոշոր հաշվով է հաղթում Հայաստանին

22:24 20.07.2019

Պորտուգալիայի Մ19 հավաքականի և «Պորտուի» պատանեկան թիմի հարձակվող Ժոաո Մարիոն գոլի հեղինակ դարձավ Հայաստանի Մ19-ի հետ խաղում։

Երկրորդ կեսի մեկնարկին՝ 50-րդ րոպեին, Պորտուգալացի ֆուտբոլիստը տուգանայինի մատույցներից կատարած փայլուն հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Պորտուգալացիների կազմում երրորդ գոլը հեղինակեց Տիագո Գուվեիան, որը փոխարինման էր մտել։ Երկրորդ գոլի հեղինակ Ժոաո Մարիոյի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Գուվեիան մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկեց Հարություն Մելքոնյանի պաշտպանած դարպասը։

Հիշեցնենք՝ հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացել էր պորտուգալացիների ավագ Վիտոր Ֆերեյրան՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։

Խաղն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Առաջին ալիքի եթերում։ 

Share |

Լրահոս

Loading...