Մ19 Եվրո-2019․ Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է Պորտուգալիային

21:47 20.07.2019

Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Վիտոր Ֆերեյրան անվրեպ իրացրեց 11-մետրանոցը Հայաստանի Մ19 հավաքականի հետ խաղում։

Առաջին կեսի ավարտից 10 րոպե առաջ Նարեկ Ալավերդյանը սեփական տուգանայինում խախտեց կանոններն, իսկ պորտուգալացիների ավագ վստահ իրացնելով նշանակված 11-մետրանոցը՝ բացեց խաղի հաշիվը։

Նշենք՝ խաղի 36-րդ րոպեին մեր պատանի ֆուտբոլիստները գոլային փայլուն հնարավորություն ունեցան․ Գրենիկ Պետրոսյանի՝ կրունկով գեղեցիկ փոխանցումից հետո Ռաֆիկ Միսակյանը տուգանայինի մատույցներում ստացավ գնդակն ու նպաստավոր դիրքից հարված կատարեց, սակայն պորտուգալացիների դարպասապահը տիրեց գնդակին։ Մեր ընտրանու, թերևս, լավագույն պահն էր այս խաղում։

Ընդմիջման ենք գնում պարտվողի դերում։

 

Share |

Լրահոս

Loading...