Աբիդալ. Բարսելոնան Գրիզմանի հետ նախնական պայմանավորվածություն չի ունեցել

23:54 20.07.2019

«Բարսելոնայի» տնօրեն Էրիկ Աբիդալը հայտնել է, որ ակումբը նախապես համաձայնության չէր եկել հարձակվող Անտուան Գրիզմանի հետ:

««Աթլետիկոն» իր շահերն է պաշտպանում, մենք՝ մեր: Մենք ոչ մի դեպքում նախնական պայմանավորվածություն չենք ունեցել խաղացողի հետ: «Բարսելոնան» նրա շրջապատի ու փաստաբանի հետ կապ է հաստատել միայն այն բանից հետո, երբ Գրիզմանը հայտարարել է իր նախկին ակումբից հեռանալու մասին: Նախագահ Բարտոմեուն կապ է հաստատել «Աթլետիկոյի» հետ, որպեսզի իմանա Գրիզմանի հետ կապված պայմանների մասին ու հայտնի նրանց, որ եթե բանակցություններ չլինեն, «Բարսելոնան» կվճարի 120 մլն եվրոյի չափով հրաժարագինը»,- ասել է Աբիդալը Le Parisien-ին տված հարցազրույցում:

 

Share |

Լրահոս

Loading...