Արարատ-Արմենիայի մրցակիցը Դոհայով ուղևորվում է Երևան

23:34 20.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակից Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմփս» ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ թիմը Դոհայում է: 

«Հաջորդ կանգառը՝ Երևան»,- գրված է հրապարակված նկարի տակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ընդհանուր դիմակայությունում 3-4 հաշվով զիջեց շվեդական ԱԻԿ-ին ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 2-րդ փուլում:

Share |

Լրահոս

Loading...