Այդպիսի տաղանդի հետ ամեն ինչ ինքն իրեն ստացվում է. Հարդենը՝ Ուեստբրուկի հետ խաղալու մասին

16:24 20.07.2019

«Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը վստահ է, որ իրեն կհաջողվի խաղակցվածություն ձեռք բերել նոր թիմակից Ռոսսել Ուեստբրուկի հետ:

Հարդենն ու Ուեստբրուկն իրենց թիմերում առաջատար են եղել և սովոր են հարձակման ժամանակ նախաձեռնությունը վերցնել իրենց վրա:

«Այսպիսի մակարդակի տաղանդի հետ ամեն ինչ ստացվում է ինքն իրեն: Դուք զրուցում եք, դուրս եք գալիս ու պայքարում եք հաղթանակի համար: Աստիճանաբար իրավիճակը կպարզվի: Մրցաշրջանի ընթացքում ամեն ինչ կհստակեցվի: Երբ դուք տաղանդ ունեք, IQ ունեցող մարդիկ, մարդիկ, որոնք պատրաստ են զոհաբերել, ապա միշտ ամեն ինչ լուծվում է ինքն իրեն», - Հարդենի խոսքերն է մեջբերել Yahoo Sport-ը:

Share |

Լրահոս

Loading...