Կոնտե. Ինտերը դժվարությունների է հանդիպել տրանսֆերային պատուհանում

11:44 20.07.2019

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ ակումբը տրանսֆերային պատուհանում խնդիրներ ունի ֆուտբոլիստների վաճառքի հարցում:

«Իմաստ չունի հերքելու այն փաստը, որ մենք դժվարությունների ենք բախվել ֆուտբոլիստների գալու և գնալու հարցում, բայց առաջին հերթին՝ վաճառքի հարցում: Եթե ինձ խնդրում եք անկեղծ լինել, կասեմ, որ մենք տարբեր հարցերում զգալիորեն ետ ենք մնում գրաֆիկից: Մենք պետք է առաջ շարժվենք: Մենք պլան էինք պատրաստել, բայց ետ ենք գրաֆիկից, հատկապես այն պատճառով, որ ըստ էության, ոչ ոք չի հեռացել: Հիմա պետք է նշանակալիորեն արագացնել գործընթացը և հասկանալ, թե որքան շատ բան է պետք անել դժվարին պայքարում», - Կոնտեի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանում միլանյան ակումբ են տեղափոխվել Վալենտինո Լազարոն, Մատեո Պոլիտանոն ու Նիկոլո Բարելան:

Share |

Լրահոս

Loading...