Դանիելե Դե Ռոսին իտալական մեկ այլ ակումբում կարող էր հայտնվել

00:29 20.07.2019

«Ռոմայի» նախկին կիսապաշտպանը Դանիելե Դե Ռոսին կարող է կարիերան շարունակել Իտալիայի Ա սերիայի մեկ այլ ակումբում։ 

«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է իտալացու ծառայություններով, ով նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Ռոմայից»։ 

«Մենք պատրաստ էինք պայմանագիր կնքել Դե Ռոսիի հետ, բայց նա զգում էր, որ չի կարող խաղալ իտալական մեկ այլ ակումբում։ Ես նրան շատ լավ եմ հասկանում»,-Մոնտելայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։ 

Դանիելե Դե Ռոսին 2001-2019 թվականների ընթացքում հանդես է եկել «Ռոմայի» կազմում։ Հռոմեական ակումբի կազմում նա 459 հանդիպում է անցկացրել ու 43 գոլ է խփել։ 

Share |

Լրահոս

Loading...