Ինտերը 12 մլն եվրո է առաջարկում Ջեկոյի համար, Ռոմայի պահանաջները բարձր են

12:57 20.07.2019

Շարունակվում են բանակցությունները «Ինտերի» և «Ռոմայի» միջև բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի շուրջ: Ակումբները չեն կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքում:

«Ինտերը» հարձակվողի համար 12 միլիոն եվրո է առաջարկում, սակայն «Ռոման» հրաժարվում է նման գումարով վաճառել բոսնիացուն և պահանջում է 20 միլիոն: Իրավիճակը բարդացնում է նաև այն փաստը, որ հռոմեացիները առայժմ ոչ մեկին ձեռք չեն բերել Ջեկոյին փոխարինելու համար:

Բոսնիացու տրանսֆերով անձամբ հետաքրքրված է միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Share |

Լրահոս

Loading...